Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը կարող է այցելել ԱՄՆ
Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Խոն կարող է սեպտեմբերին ԱՄՆ այցելել՝ մասնակցելու ՄԱԿ-ի նիստերին։ Այդ մասին հայտնել են հարավկորեական լրատվամիջոցները՝ հղում անելով տարբեր աղբյուրների։
Նշենք, որ այս ամիս Հյուսիսային կորեան հերթական անգամ բալիստիկ հրթիռների փորձարկում է իրականացրել։ Արձակված հրթիռներից մեկը, ենթադրաբար, հասել է մինչև Ճապոնիայի տնտեսական գոտի՝ խուճապ առաջացնելով և բորբոքելով Տոկիոյի բարկությունը։
Հարավկորեական զինվորականների հաշվարկներով՝ Հյոսիսային Կորեան 2011 թվականի Կիմ Չեն Ինի՝ իշխանության գլուխ գալով հրթիռների ավելի քան 30 փորձարկում է անցկացրել։