ԱՄՆ-ում ինքնաթիռը բախվել է ծառին ու այրվել. կան զոհեր. տեսանյութ
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բախվել է գետնին, ինչի հետևանքով ինքնաթիռում գտնվող 6 մարդ է զոհվել, հաղորդում է Tass-ը։
Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռը Ֆրիդրիքսբուրգ քաղաքի «Շեննոն» օդանավակայանում կորցրել է կառավարումը և բախվել ծառերին այն ժամանակ, երբ փորձել է 2-րդ անգամ օդ բարձրանալ, որպեսզի ապահով վայրէջք կատարի։
Վթարին ականատես են եղել մոտակայքում անցնող գնացքի ուղևորները։ Նրանք պատմել են, որ օդանավը պայթել է և արագորեն սկսել այրվել։ Առակժմ զոհվածների անունները չեն հաղորդվում։Միայն հայտնի է, որ նրանք եղել են Վիջինիայի բնակիչներ։