Կաննի կինոփառատոնում որոշ կանանց արգելել են կինոդահլիճ այցելել ցածրակրունկ կոշիկներով
Կաննի կինոփառատոնում հերթական, այս անգամ գոնե փոքրիկ սկանդալ է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «ScreenDaily»-ին, «Քերոլ» ֆիլմի պրեմիերային որոշ կանանց արգելել են կինոդահլիճ այցելել ցածրակրունկ կոշիկներով: Նշվում է, որ հյուրերը, որոնց տարիքն անցել է 50-ից, չեն կարողացել բարձրակրունկ կոշիկ հագնել բժշկական ցուցմունքներով:
Կինոփառատոնի անձնակազմը հայտարարել է կանանց, որ նրանք կարող են դիտմանը ներկա լինել բարձրակրունկ կոշիկներով, սակայն չի նշվում, թե արդյո՞ք այդ կանայք իրենց բժշկական ցուցմունքների մասին հիշեցրել են թիկնազորի հետ շփվելիս: