Ձերբակալվել են Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկները
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկ, Samanyolu հեռուստաընկերության հաղորդավար և փաստաբան Քեմալ Գյուլենին։ Այդ մասին տեղեկացնում է Hurriyet թերթը։
Քեմալ Գյուլենը հետախուզման մեջ էր գտնվում հուլիսի 15-ից։ Նրան ձերբակալել են Կաստամոնու նահանգի գյուղերից մեկում, որտեղ բնակվում էր իր բարեկամուհիներից մեկի տանը։
Հեռուստաընկերության գործունեությունը, որը ևս պատկանում է Ֆ. Գյուլենին, այս պահին կասեցվել է։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները ձերբակալել են Գուլենի մեկ այլ զարմիկին՝ Աբդուլլահ Քուրուջին։ Այս պահին նա գտնվում է բանտում և մեղադրվում է երկրում ռազմական հեղաշրջմանը մասնակից լինելու մեջ։