Թուրքիայի նախագահը փակել է Ֆեթուլլահ Գյուլենի՝ միլիոնավոր եկամուտներ բերող դպրոցները
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր վավերացրել է Ֆեթուլլահ Գյուլենի հիմնադրած բարձրագույն ուսումնական հաստատությունները, գյուլենական՝ իսլամի գաղափարախոսական դպրոցները Թուրքիայում փակելու մասին որոշումը:
Օրինագիծը Թուրքիայի խորհրդարանին էր ներկայացվել մարտի 1-ին: Գյուլենական դասընթացներից ամսական մի քանի տասնյակ միլիոն դոլարների եկամուտ էր ստացվում:
Օրինագծի հեղինակը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, ով իր գլխավոր հակառակորդ է համարում Գյուլենին: Էրդողանը գյուլենական հաստատությունների փակումը բացատրել էր նրանով, որ կառավարությունը բավականին մեծ ուշադրություն է դարձնում պետական ուսումնական կառույցներին:
Նշենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը հանդիսանում է «Հիզմեթ» արդի իսլամի կրոնական-հասարակական-գաղափարախոսական մեծ շարժման առաջնորդը, ինչի դեմ երկար տարիներ փորձում էր պայքարել Էրդողանը: