211652_close_icon

Ղրիմում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

views-count7025 դիտում article-date 23:25 11-08-2016
Ղրիմում Սուդակից Կերչ տանող ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Պարզվել է, որ ավտոբուսը կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել կիրճը: Այս պահին վիրավորների թիվը 13-ն է, իսկ 6 զոհվածների մեջ կա 1 երեխա: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Ղրիմի Սուդակից Կերչ տանող ավտոճանապարհին՝ Շչեբետովկա գյուղի վարչական տարածքում: Տեղի Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունից հայտնել էին, որ ավտոբուսում, ըստ գնված տոմսերի քանակի՝ 19 հոգի է եղել, սակայն իրականում ուղևորների թիվը կարող էր ավելի շատ լինել:

Նմանատիպ նյութեր