Կոնգոյում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 74֊ի
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մարդատար գնացքի վթարի հետևանքով առաջացած զոհերի թիվը 74 մարդ է։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
«Ըստ կիրակի երեկոյան ստացված տվյալներով՝ մեզ մոտ գրանցվել է 74 զոհ»,֊ հայտնել է տեղի ԱՆ ներկայացուցիչը։
Նաև, ըստ նրա խոսքերի, վթարի հետևանքով գրանցվել է 163 վիրավոր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գնացքի կործանման հետևանքով զոհվել էր ավելի քան 30 մարդ։