Թուրքիայում հանքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 245-ի
Նախօրեին Թուրքիայի Մանիս նահանգի Սոմա քաղաքում գտնվող հանքում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 245-ի: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին» հղում անելով թուրքիայի էներգետիկայի նախարարաին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք փլատակների տակ մնացածների թիվը հասնում էր շուրջ 100-ի: 201 հանքափոր մահացել էր:
Հաղորդվում էր, որ պայթյունը տեղի էր ունեցել մոտ 2 կմ խորության վրա: Պայթյունի ժամանակ հանքում աշխատելիս են եղել շուրջ 780 հանքափորներ: Նրանցից 280-ին հաջողվել է դուրս գալ հանքահորից: