Օգնության են հասել փրկարարները
Օգոստոսի 11-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 11-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում բնակիչն ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը և շքամուտքի հատակին հայտնաբերել 1926 թ. ծնված Լ. Մ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
***
Օգոստոսի 11-ին, ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են դրսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 11-ին, ժամը 16.37-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***