Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը ավանդույթի համաձայն հերթական անգամ սատար կանգնեց Լոռու մարզի մանկապարտեզներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 10-ին, Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 16 մանկապարտեզների հերթական օգնությունն էր ուղարկել Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԺ պատգամավորի կարգադրությամբ 2 բեռնատարներ՝ բարձված սննդով, մասնավորապես, ալյուրով, բրնձով, շաքարավազով, ձեթով, մակարոնեղենով ու կոնֆետների ընտրանիով մանկապարտեզներին հանձնեցին նշված սնունդը։ Այն բաժանվեց ըստ սաների թվի, իսկ մոտավոր հաշվարկով յուրաքանչյուր մանկապարտեզ ստացավ մոտ 1 ամսվա պաշար։
Ալավերդի քաղաքի 6 և հարևան գյուղերի 10 մանկապարտեզների տնօրեններն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին բարերար պատգամավորին՝ կրկին օգնության ձեռք մեկնելու համար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի