Բրյուսել մեկնող 2 օդանավերում ռումբերի մասին ահազանգը կեղծ է եղել
Բրյուսել մեկնող 2 օդանավերում ռումբերի պայթյունի սպառնալիքի մասին լուրերը չեն հաստատվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդագրություններ էին ստացվել, որ Բրյուսելի Զավենթեմ միջազգային օդանավակայան մեկնող 2 օդանավերում պայթյունի սպառնալիք կա, սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ 2 օդանավերն էլ բարեհաջող վայրէջք են կատարել Բրյուսելի օդանավակայանում:
Բրյուսելի Զավենթեմ օդանավակայանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ օդանավակայնում նույնպես խնդիրներ չեն առաջացել:
Պայթյունի սպառնալիքի պատճառով մի շարք չվերթներ ուղարկվել են այլ օդանավակայաններ: