211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Վեդիի ավագ դպրոցում ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ժամանել էին հրշեջներ ու պարեկներ. Արարատի ոստիկաններն էլ հայտնաբերեցին կեղծ ահազանգ տված 10-ամյա տղային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count23918 դիտում article-date 20:36 10-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի ավագ դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արարատի և Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։

Տեղում պարզվել է, որ հրդեհի նշաններ չկան, իսկ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, հայտնաբերել են ահազանգ տվողին, ով 10-ամյա տղա է:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր