211652_close_icon
views-count3521 դիտում article-date 21:45 10-08-2016

Պուտինը մեղադրել է Ուկրաինային՝ «ահաբեկչական պրակտիկայի» անցնելու մեջ

Անիմաստ է նման պայմաններում Չինաստանում հանդիպել նորմանդական ձևաչափով, երբ Ուկրաինան անցել է ահաբեկչական պրակտիկայի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, հայտնել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ղրիմում ահաբեկչություն իրականացնելու մտադրությամբ Կիևը փորձում է Ուկրաինայի ժողովրդի ուշադրությունը շեղել սեփական տնտեսության մեջ առկա խնդիրներից,- հավելել է նախագահը և հիշեցրել, որ հատուկ գործողությունների հետևանքով 2 ռուս զինվորական է զոհվել և դա անհետևանք չի մնալու: Նշենք, որ Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 7-ին Ղրիմի Արմյանսկ քաղաքում ձերբակալել են ուկրաինացիների, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել:

Նմանատիպ նյութեր