Էրդողանը Իսրայելին մեղադրել է ահաբեկչական քաղաքականության մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին մեղադրել է, որ վերջինս պետական ահաբեկչության քաղաքականություն է իրականացնում պաղեստինցիների հանդեպ:
Ընդ որում, Էրդողանը հրեական պետության ղեկավարին անվանել է «չարիքի սերմեր տարածողների խոսափող» և նրան կոչ արել պատասխան տալ իր չարիքների համար:
Բացի այդ, թուրք առաջնորդը վստահեցրել է, որ Անկարան կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդին:
«Որպես Թուրքիայի նախագահ, ես օգնում եմ ճնշվածներին: Իսկ իսրայելական կառավարության ղեկավարը չարիք է սերմանում և զբաղվում պետական ահաբեկչությամբ», ասել է Էրդողանը: