Իրանի մասնաբաժինը նավթի համաշխարհային շուկայում հասել է մինչպատժամիջոցային ժամանակաշրջանի մակարդակին
Ներկա պահին Իրանից արտահանվում է օրական 2.5 մլն բարել նավթ, ինչը նշանակում է, որ այդ երկրի մասնաբաժինը միջազգային նավթի շուկայում հասել է նախկին՝ մինչպատժամիջոցային մակարդակին, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհադ Ջահանգին, փոխանցում է Ria.ru-ն։
«Նավթի արտահանումն ավելացել է օրական մինչև 2.5 մլն բարելի։ Իրանցիները կարողացան մեծացնել նավթարդյունահանման մակարդակը, որը կրճատվել էր պատժամիջոցների ժամանակահատվածում, և այդկերպ վերադաձնել շուկայում իրենց հին մասնաբաժինը»,-մեջբերում է գործակալությունը Ջահանգիի խոսքը։
Վերջինի խոսքով՝ Պարսից ծովածոցի որոշ արդյունահանող երկրներ մեծ խնդրի են բախվել նավթի գնանկման հետևանքով։ Այդուհանդերձ, Իրանի տնտեսական կայունությունը հաղթահարեց այդ դժվարությունը իր արդյունավետ ղեկավարման շնորհիվ։