211652_close_icon
views-count1456 դիտում article-date 14:07 10-08-2016

Գերմանիայում իսլամիստների զանգվածային որոնումներ են անցկացվել

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային մարզում ոստիկանությունը խոշորամասշտաբ որո է անցկացրել հավանական իսլամիստների որոնման նպատակով։ Bild պարբերականը գրում է, որ իր տվյալներով՝ խուզարկություններ են անցկացվել Դույսբուրգում, Դորտմունդում, Դյուսելդորֆում և Թյոնիսֆորստում։ Օպերացիաներին դատախազության պահանջով ներգրավվել է շուրջ 150 իրավապահ։ Westen թերթի պնդմամբ՝ գլխավոր նպատակը եղել է ահաբեկչական խմբավորումներին աջակցող մի իսլամիստի հայտնաբերելը, ում անունը չի հրապարակվում։ Իսկ Դույսբերգում ոստիկանության ուշադրությունը գրավվել է զբոսաշրջային մի բյուրոյի սեփականատեր, ում ևս կասկածել են ահաբեկչական կապեր ունենալու մեջ։

Նմանատիպ նյութեր