Իրաքում հայտնաբերվել է իսլամիստների կողմից սպանված զինվորականների զանգվածային գերեզման
Իրաքում հայտնաբերվել է երկրի զինվորականների զանգվածային գերեզմանոց, որոնք սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից: Այդ մասին հայտնել է համատեղ ռազմական գործողության հրամանատարությունը:
Նշվում է, որ գերեզմանը հայտնաբերվել է երկրի հյուսիս-արևելքում՝ Էլ-Հուվեյջա քաղաքի մոտ:
«Այնտեղ գտնվում է կառավարական զորքերի և ոստիկանների 50 մարմին, որոնց Էլ-Հուվեյջայի մոտ տանջել և սպանել են ահաբեկիչները», նշված է հրամանատարության հայտարարության մեջ:
Մոտ օրերս փորձագետները կսկսեն զինվորականների աճյունների իդենտիֆիկացման աշխատանքները:
Նշենք, որ փետրվարին Մոսուլի մոտ հայտնաբերվել էր Իրաքում խոշորագույն զանգվածային գերեզմանոցը, որտեղ գտնվել էր մոտ չորս հազար մարդու դի: Այդտեղ ԻՊ-ի ահաբեկիչները մահապատժի էին ենթարկել 2014-ին գերված իրաքյան զինվորներին, որից հետո նրանց մարմինները լցրել էին մեկ փոսի մեջ: