Brent նավթը թանկացել է, WTI-ը՝ էժանացել
Նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան տարբեր ուղղություններ են ցուցադրում, այդ են վկայում տվյալները։
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հոկտեմբերյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0.03 %-ով և 1 բարելի դիմաց կազմել 45.01 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի սեպտեմբերյան մատակարարումների գինն իջել է 0.03%-ով և 1 բարելի դիմաց կազմել 42,74 ԱՄՆ դոլար։