Brent տեսակի նավթը թանկացել է, WTI-ը՝ էժանացել
Brent Տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում բարձրացել է 0.34%-ով և կազմել 64,20 ԱՄն դոլար՝ 1 բարելի դիմաց, գրում է Bloomberg պարբերականը:
WTI թեթև տեսակի նավթի հունսիյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0,35%-ով և կազմել 56,51 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
Թերթը նշում է, որ ընթացիկ շաբաթվա սկզբին Brent նավթը գրեթե 11%_ով թանկացել է, ինչը գերազանցեց 2009 թվականի հոկտեմբերին գրանցված ռեկորդը: Իսկ WTI նավթը գերազանցել է 2011 թվականի փետրվարյան ռեկորդը՝ գրեթե 9%:
Այս մրցարշավը, ինչպես նշում է թերթը, պայմանավորված է ԱՄՆ-ում նավթահորերի թվի կրճատման սպասումների հետ, ինչն էլ կարող է բերել երկրում նավթի արդյունահանման ծավալների կրճատման և այդկերպ նվազեցնել համաշխարհային շուկայում նավթի գերավելցուկը: