Անկարան ԵՄ-ից պահանջել է հայտնել վիզաների չեղարկման ամսաթիվը
Անկարան միակողմանի կդադարեցնի Եվրամիության հետ միգրացիոն համաձայնության շրջանակում իր պարտականությունների կատարումը, եթե Բրյուսելը չհայտնի Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումների չեղարկման ամսաթիվը:
Այս մասին Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության փոխնախագահ, Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը:
Հիշեցնենք, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները Թուրքիայի հետ համատեղ նախագիծ են համաձայնեցրել, ըստ որի՝ նախատեսվում է թուրքական տարածքով Հունաստան հասած բոլոր ապօրինի ներգաղթյալների վերադարձը Թուրքիա: