Պուտինն ու Էրդողանը համաձայնության են եկել վերսկսելու տնտեսական հարաբերությունները
Սանկտ Պետերբուրգում այսօր՝ օգոստոսի 9-ին, կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները մոտ 2 ժամ են տևել, այնուհետև կողմերը սկսել են ընդլայնված կազմով երկկողմ համագործակցության հարցերի քննարկումը, որից հետո կայացել է համատեղ մամուլի ասուլիս:
2 երկրների միջև ծագած ճգնաժամից հետո առաջին հանդիպման շրջանակներում Պուտինն ու Էրդողանը համաձայնության են եկել վերսկսելու տնտեսական հարաբերությունները: