«Յուվենտուսը» Ռայոլային 25 մլն կոմիսիոն է վճարել
Հայտնի է դարձել, թե «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության համար ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան որքան միջնորդավճար է ստացել:
Ռայոլան «Յուվենտուսից» գործարքի համար ստացել է 25 մլն եվրո: Որոշ գումար վճարել է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն դրա չափը հայտնի չէ:
«Յունայթեդը» տուրինցիներին վճարել էր 105 մլն եվրո, որից հետո «Յուվենթուսը» հայտարարել է 72,6 մլն եվրո շահույթ ստանալու մասին: