Ռոբերտ Պրոսինեչկի. «Յուվենտուսը» 90 մլն եվրո է վճարել մի խոզի համար
Խորվաթիայի հավաքականի նախկին ավագ Ռոբերտ Պրոսինեչկիին զայրացրել է «Յուվենտուսի» նորեկ Գոնսալո Իգուաինի մարզավիճակը, որը ամռանը «Նապոլիի» տեղափոխվեց տուրինյան ակումբ:
«Ես ուղղակի ցնցված եմ: Նա ինձանից էլ է գեր: «Յուվենտուսը» 90 մլն եվրո է վճարել Իգուաինի համար, բայց նրա փոխարեն Տուրին է ժամանել մի խոզ:
Պատկերացնում եմ, թե ինչ վիճակի մեջ է Մասիմիլիանո Ալեգրին, որն այդքան ցանկանում էր ձեռք բերել Իգուաինին: Բայց ես չեմ կասկածում, որ «Յուվենտուսում» նրան շատ արագ նորմալ տեսքի կբերեն», ասել է Պրոսինեչիկին: