«Յուվենտուսը» Մխիթարյանի թիմակցի համար պատրաստ է 30 մլն եվրո վճարել
Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» պատրաստ է Դորտմունդի «Բորուսիային» 30 մլն եվրո վճարել կիսապաշտպան Իլկայ Գյուդողանի համար, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Բոլոր դեպքերում, հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ գործարքը չի կայանա, քանի որ «Բորուսիան» մտադիր չէ բաց թողնել 25-ամյա խաղացողին:
Սակայն հունիսին իտալական ակումբը նորից ցանկանում է Գյուդողանի առաջարկ անել «Բորուսիային»:
Այս մրցաշրջանում Գյուդողանը Գերմանիայի առաջնությունում մասնակցել է 17 խաղի, դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: