211652_close_icon

«Երևանյան ամռան» համերգային երեկո` Դավթաշենում. լուսանկարներ

views-count1825 դիտում article-date 15:59 09-08-2016
Մայրաքաղաքում իրենց հանգիստն անցկացնող երևանցիների առօրյան առավել հետաքրքիր դարձնելու նպատակով արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրով վարչական շրջաններում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: «Երևանյան ամառ 2016»-ի շրջանակում Դավթաշենում հերթական երեկոն առանձնացել է համերգային ծրագրով: Վարչական շրջանի կենտրոնական այգում կազմակերպված համերգին ելույթ են ունեցել հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիներ: «Ողջույն Դավթաշենից» երկժամանոց ծրագրի մասնակիցները նշել են, որ արդեն ավանդական դարձած միջոցառումներն սպասված են հատկապես ամառային տապից մայրաքաղաքի զբոսայգիներում երեկոյան հանգիստը վայելողների համար: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր