211652_close_icon

«Երևանյան բարդ» երեկո՝ «Երևանյան ամառ 2015» ծրագրում

views-count2721 դիտում article-date 23:21 20-08-2015
Հեղինակային երգի երեկո էր Կասկադ համալիրի պուրակում։ «Երևանյան բարդ» խորագրով համերգը՝ քաղաքային ֆոլկլորի յուրօրինակ արտահայտչամիջոցներից մեկը, Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի ավանդականներից է։ «Երևանյան ամառ 2015»-ի «Երևանյան բարդ»-ում հին ու նոր երգերով ելույթ են ունեցել ճանաչված հեղինակ-կատարողներ Վահան Արծրունին, Քրիստ Մանարյանը, Վախթանգ Հարությունյանը, Վահե Քոչարը, Արմեն Ադամյանը, Արմինե Հայրապետյանը, Սարգիս Շիբոյանը, Գագիկ Շիբոյանը, Կարեն Մամիկոնյանը, Ռուբեն Քամալյանը, Ռուբեն Դալլաքյանը և այլք։ Ընդգրկուն ծրագրով բացօթյա համերգի հանդիսատեսն էին հարյուրավոր քաղաքացիներ։

Նմանատիպ նյութեր