ԻՊ-ը սպառնում է ահաբեկչություն իրականացնել «Միսս Տիեզերք-2016»-ի ժամանակ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը խոստացել է, որ ահաբեկչություն կիրականացնի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի ժամանակ, որը տեղի է ունենալու Ֆիլիպիններում 2017 թվականի հունվարի 30-ին։
Այդ մասին տեղեկությունը հայտնվել է SITE Intelligence Group կազմակերպության միկրոբլոգում, որը զբաղվում է ահաբեկիչների գործունեությամբ։
Կազմակերպության աշխատակիցները Telegram-ում հայտնաբերել են ֆիլիպինցի ծայրահեղականների տեսագրությունը՝ սպառնալիքներով։ Տեսանյութում նրանք ցուցադրում են պայթուցիկ սարք, որի վրա գրված է «Ստեղծում ենք ռումբ՝ Միսս Տիեզերքի համար»։