Կոլումբիայի ապստամբները բանակցությունների են հրավիրել «Միսս տիեզերք»-ին
Կոլումբիական «Ֆարկ» խմբավորումը երկրի իշխանությունների հետ բանակցություններ վարելու նպատակով հրավիրել է «Միսս տիեզերք» մրցույթի հաղթող Պաուլինա Վեգային:
Ապստամբները նշել են, որ մրցույթի ժամանակ գեղեցկուհին ինքն է հայտարարել, որ կուզենար նման հնարավորություն ստանալ:
Ապստամբները չեն մանրամասնել, թե նա ինչ կերպ կարող է նպաստել բանակցություններին, որոնք ձգվում են արդեն 2 տարի: Վեգան դեռեւս չի պատասխանել հրավերին: