Սիրիական բանակը Հալեպ տանող միջանցք է բացել
Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է դաժան մարտերի արդյունքում տրանսպորտաին միջանցք բացել դեպի Հալեպ։
Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, խաղաղ բնակիչները, ինչպես նաև հումանիտար օգնության բեռներով ավտոմեքենաները այս պահին կարողանում են ազատ ելումուտ անել քաղաք։
Նշվում է, որ միջանղքը հաջողվել է բացել Կաստիլլո մայրուղին կրկին վերահսկելուց հետո։ Սակայն նոր միջանցքը դեռևս լիովին անվտանգ չէ, ճանապարհի մեծ մասն ահաբեկիչներն ականապատել են։
Փակ է հարավից Հալեպ տանող ճանապարհը։