Սիրիական բանակը կանխել է ԻՊ-ի գրոհը Դեյր ազ-Զոր տանող հիմնական ճանապարհի վրա
Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումը Դեյր ազ-Զոր-Պալմիրա ավտոմայրուղու վրա, որը Դեր Զոր տանող հիմնական ճանապարհն է, հաղորդում է Ria Novosti-ն։
«Գրոհայինները փորձել են կտրել մայրուղին Աշ-Շուլիա բնակավայրի մոտակայքում, որն ընկած է Դեյր ազ-Զորի և Աս-Սուխնեի միջև։ Դաժան մարտերի արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել և նահանջել»,-ասել է շտաբի աղբուրներից մեկը։
Նշված մայրուղիով ամեն օր սննդով ու դեղորայքով բարձված ավտոշարասյուներ են անցնում։