Պակիստանում 6 ոստիկան ահաբեկչական հարձակման զոհ է դարձել
Պակիստանի արևելյան շրջանում ահաբեկչական խմբավորման զինյալները իսպանացի զբոսաշրջիկի առևանգման փորձ են կատարել: Փոխհրաձգության արդյունքում ավելի քան 6 ոստիկան է զոհվել: Այս մասին հայտնում են պակիստանյան ԶԼՆ-ները:
Իսպանացի զբոսաշրջիկը երթևեկել է հեծանիվով, ում անվտանգությունը ապահովել է տեղի ոստիկանությունը:
Հաղորդվում է, որ վիրավոր իսպանացու առողջական վիճակը ծանր է գնահատվում:
Դեպքի հետ կապված դեռևս ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել: