Մերձմոսկվայում կայծակը հարվածել է ընթացող էլեկտրագնացքին
Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով Մերձմոսկվայում կայծակի հարվածից էլեկտրագնացք է հրդեհվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Միջադեպի արդյունքում, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, վնասվել են միայն էլեկտրագնացքի մալուխները:
Ճշտվում են տեղի ունեցածի հանգամանքները: