«Շերեմետյեվո» օդանավակայանում կայծակը հարվածել է ինքնաթիռին
                        Մոսկվայի «Շերեմետյեվո» օդանավակայանում վայրէջքի պատրաստվող ինքնաթիռին կայծակ է հարվածել: 
«Боинг 737» ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա-Չիտա չվերթը, այնուամենայնիվ, բարեհաջող վայրէջք է կատարել: Հաղորդվում է, որ տուժածներ չկան: 
Մասնագետները զննել են ինքնաթիռը եւ հայտարարել, որ տեխնիկական խնդիրներ չկան եւ այն չվերթներ կիրականացնի սովորական ռեժիմով: 
Հիշեցնենք, որ 2012 թվականին Ֆրանսիայում կայծակի հարվածից ինքնաթիռ էր կործանվել: Մահացել էր 4 ուղեւոր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

