211652_close_icon
views-count40154 դիտում article-date 11:35 07-08-2016

Ոստիկանության զորքերի երաժշտին, սիրված մարդուն ու մտավորականին մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը եղել է խմած. նա ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի 6-րդ հանրակացարանի բնակիչ, 26-ամյա Կարեն Գալստյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ օգոստոսի 6-ին ավտովթարի և մահվան ելքով վրարերթ կատարելու մեջ: Դ. Մարտիրոսյանի որոշմամբ նա ենթարկվել է բժշկական փարձաքննության և պարզվել է, որ ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, իսկ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա մեքենա վարելու իրավունք չի ունեցել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/06/92253/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 6-ին ողբերգական ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 11 շենքի դիմաց Դավիթաշեն 3-րդ թաղամասի 6-րդ հանրակացարանի բնակիչ, 26-ամյա Կարեն Գալստյանը իրեն վստահված Mercedes մակնիշի 30 XX 077 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել էր Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 27-ամյա Զավեն Ասատրյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 034 ՕP 31 համարանիշի ավտոմեքենային: Բախվելուց հետո Կ. Գալստյանը Mercedes-ով դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հարվածել երկաթուղային տրանսպորտի կանգառի ցուցանակին, ապա վրաերթի ենթարկել Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 35-ամյա Կարեն Կարապետյանին և Երևանի Գյուրջյան փողոցի բնակիչ, 30-ամյա Կարո Ժամխարյանին: Վթար-վրաերթի հետևանքով Կ. Գալստյանը, Կ. Կարապետյանը և Կ. Ժամխարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 01:00-ի սահմաններում Կ. Ժամխարյանը գիտակցության չգալով՝ մահացել էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր