52225 դիտում
14:02 09-08-2016
Ոստիկանության զորքերի երաժշտին, սիրված մարդուն ու մտավորականին մահվան ելքով վրաերթի ենթարկած խմած վարորդը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են տեղափոխել Երևանի բնակիչ, 26-ամյա Կարեն Գալստյանին։
Ինչ հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կ. Գալստյանի նկատմամբ, ով կասկածվում է օգոստոսի 6-ին ոչ սթափ (խմած) վիճակում ավտովթար և մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ։
Նշված դատարանի դատավոր Գայանե Մազմանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավաք քննիչ Դ. Մարտիրոսյանի միջնորդությունը և Կ. Գալստյանը վերցվել է երկամսյա կալանքի, ով տեղափոխվելու է «Նուբարաշեն» ՔԿՀ։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/07/92334/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի 6-րդ հանրակացարանի բնակիչ, 26-ամյա Կարեն Գալստյանը:
Վերջինս կասկածվում էր օգոստոի 6-ին ավտովթարի և մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ:
Դ. Մարտիրոսյանի որոշմամբ նա ենթարկվել էր բժշկական փարձաքննության և պարզվել էր, որ ավտոմեքենան վարել էր ոչ սթափ (խմած) վիճակում, իսկ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա մեքենա վարելու իրավունք չի ունեցել:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 6-ին ողբերգական ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 00:10-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 11 շենքի դիմաց Դավիթաշեն 3-րդ թաղամասի 6-րդ հանրակացարանի բնակիչ, 26-ամյա Կարեն Գալստյանը իրեն վստահված Mercedes մակնիշի 30 XX 077 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել էր Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 27-ամյա Զավեն Ասատրյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 034 ՕP 31 համարանիշի ավտոմեքենային:
Բախվելուց հետո Կ. Գալստյանը Mercedes-ով դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հարվածել երկաթուղային տրանսպորտի կանգառի ցուցանակին, ապա վրաերթի ենթարկել Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 35-ամյա Կարեն Կարապետյանին և Երևանի Գյուրջյան փողոցի բնակիչ, 30-ամյա Կարո Ժամխարյանին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26748 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ