211652_close_icon
views-count40541 դիտում article-date 11:09 29-11-2016

Երևանում 70-ամյա հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած 21-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչ, 21-ամյա Գառնիկ Զաքարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նոյեմբերի 25-ին մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ։ Այդ օրը, ժամը 19։00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 31/5 հասցեի դիմաց Գ. Զաքարյանը իր վարած Opel մակնիշի 35 AԼ 263 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 70-ամյա Ջորջ Նալբանդյանին։ Վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նոյեմբերի 28-ին գիտակցության չգալով՝ մահացել է։ Նույն օրը փաստի առթիվ Գ. Թադևոսյանի որոշմամբ հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 243 հոդվածի հատկանիշով։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվում է վրաերթ կատարածի ինքնությունը, ով մեղայականով ներկայանում է ոստիկանություն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ մինչ նա կներկայանար ոստիկանություն, հայրն էլ իր հերթին ներկայանում է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում, որ տղան վրաերթ է կատարել, և ինքը տղայի փոխարեն ներկայացել է ոստիկաններին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեկտեմբերին 1-ին քննչական բաժինը դիմելու է Երևան քաղաքի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր