8116 դիտում
19:55 06-08-2016
Թե ինչու էր Էյդելշտեյն-Ժիրինովսկին բարձրաձայն բարբաջում, որ թքած ունի Հայաստանի վրա. Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Վլադիմիր Ժիրինովսկու վերջին շրջանի սկանդալային հայտարարություններին, որոնցից մեկւմ ասում է, որ թքած ունի Հայաստանի վրա, իսկ մյուսն էլ, որ չի պատրաստվում հայերից ներողություն խնդրել:
Ներկայացնում ենք Գ. Համբարյանի գրառումը.
«Երեկ Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության ֆյուրեր Վլադիմիր Ժիրինովսկին Rusarminfo.ru-ի թղթակցին տված հարցազրույցում մի լավ երեսով տվեց իր արածների հայերի և Հայաստանի համար,իսկ վերջում էլ վիրավորված կեցվածք ընդունելով հայտարարեց,որ այսուհետ Հայաստանի հայերն իր ձայնը էլ չեն լսի՝մոռանալով,որ ընդամենը մի քանի օր առաջ ռուսաստանյան Life.ru-ին տված հարցազրույցում «հայասեր» և «հայաստանասեր» Էյդելշտեյն-Ժիրինովսկին բարձրաձայն բարբաջում էր,որ ԹՔԱԾ ունի Հայաստանի վրա...Այս գրառմանս մեջ էլ չեմ ուզում անդրադառնալ մեր ծածուկ աշխատող ԱԳՆ-ին,որ Ղրղզստանի չափ էլ չկա,որ սույն զազրախոս ստահակին անցանկալի անձ հռչակեր...Իսկ այդ հագամանքից էլ լկտիացած Ժիրինովսկին սկսեց ահաբեկել,որ իրենք պահանջում են հետ կանչել Մոսկվայից ՀՀ դեսպան Օլեգ Եսայանին...Սակայն կցանկանայի անդրադառնալ վերջին շրջանում Ժիրինովսկու և նրա կուսակցության «հայամետ» գործունեությանը...
Հիշեցնեմ,որ ներկայիս Պետդումայում Ժիրինովսկու Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության ֆրակցիան ունի 56 պատգամավոր...Առաջին գումարման Պետդումայից սկսած Ժիրինովսկին իր կուսակցության ձայները միշտ հանել է վաճառքի և համագործակցել այն քաղաքական ուժերի հետ,որոնք ավելի մեծ գումար են առաջարկել...Այդ ամսին բացեիբաց գրվում են նույնիսկ «Ռուսաստանի պատմության» դասագրքերի մեջ,որոնք հրատարակվում են Ռուսաստանի ԿԳՆ-ի հովանավորությամբ...Օրինակ՝2010 թ-ին Ն.Կոզլովի հրատարակած «Ռուսաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինջև մեր օրերը» բուհական դասագրքում...
Մեկ տարուց ավել է Ժիրինովսկու կուսակիցները աչքի են ընկնում իրենց հակահայ գործունեությամբ...
Հատկապես,Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը,որը ղեկավարում է Ռուսաստան-Ադրբեջան միջխորհրդարանական խումբը Պետդումայում...Սույն գործիչը ոչ միայն աշխատանքներ է տանում ռուս-ադրբեջանական հարաբերություններն ավելի սերտացնելու ուղղությամբ,այլև ռուսաստանայան և ազերիական ԶԼՄ-ներում բավական ակտիվ հակահայ քարոզչությամբ է զբաղված...Այդպիսի շաբաթ չկա,որ Սավելևը հարցազրույց չտա որևէ Բաքվի ԶԼՄ-ի և չզրպարտի հայ ժողովրդին...Հարց է առաջանում ինձ մոտ...Ի՞սկ ինչում է այդ խմբի ղեկավար դարձել հենց Ժիրինովսկու կուսակիցը և ոչ մի այլ կուսակցության ներկայացուցիչ (կոմունիստ,եդինոռոս կամ սպրավեդլիվոռոս)...Պատասխանը երևի թե բոլորը կռահում են...
Այս տարվա հունիսին Երևանում Գ.Նժդեհի արձանի տեղադրումը մեծ սկանդալ առաջացրեց հայ-ռուսական հարաբերություններում...ՌԴ ԱԳՆ «կալինկասեր» մամլո խոսնակ Մարիա Զախարովան «վելիկոռուսսկի» շովինիստին բնորոշ մեկնաբանությամբ էր հանդես եկել,որը տարրական վիրավորանք էր հայերս նկատմամբ...Սակայն շատ քչերը գիտեն,որ Մարիա Զախարովային Նժդեհի արձանի տեղադրման վերաբերյալ մեկնաբանության պահանջով դիմել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր,Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության անդամ Մաքսիմ Շինգարկինը...Եվ կրկին իր հակահայ կեցվածքով աչքի է ընկնում Ժիրինովսկու կուսակիցներից մեկը...ՌԴ Պետդումայում ներկա ոչ մի խմբակցության այդ հարցը չհետաքրքրեց,որքան հայերի ՈԽԵՐԻՄ "բարեկամ" Ժիրինովսկու մանկլավիկներից մեկին...Վերջին շրջանում Ժիրինովսկու "հայամետ" գործունեությանը էլ չեմ անդրադառնա մանրամասն և կհիշեցնեմ մի քանի դրվագ...2014 թ-ի սեպտեմբերի վերջին Բաքու այցելելուց հետո սույն ստահակը հայտարարեց,որ ԽՍՀՄ փլուզումից հետո ամենաշատը ռուսները լքել են Հայաստանը...Էլ չեմ ասում,թե ինչպես էր մեր մասին մտածող Ժիրինովսկին անցյալ տարի նոյեմբերի 24-ից հետո հրահրում հայերին և Հայստանին պատերազմի մեջ մտնել Թուրքիայի հետ...
Այստեղից հետևություն...Ժիրինովսկին հայամետ է եղել այնքան ժամանակ,որքան նրան և նրա կուսակիցներին ԳՆԵԼ են Արա Աբրահամյանը,Սամվել Կարապետյանը և այլ ռուսաստանաբնակ հայազգի մեծահարուստներ...Այդ "հայամետության" պատճառով ազերիները խոստացել էին Ժիրինովկու ականջները կտրել և դատի էին տվել...Սակայն, երկու տարի առաջ այցելելով Բաքու, Ժիրինովսկին կտրուկ փոխեց իր հայամետ տոնայնությունը...Նա դարձավ ոչ այնքան ադրբեջանամետ,որքան՝ ԱԼԻԵՎԱՊԱՇՏ...Նույնիսկ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման այս մի քանի ամիսներին Ժիրինովսկին գերադասում էր մի "թթու" խոսք չասել Թուրքիայի հարավկովկասյան դաշնակից Ադրբեջանի և նրա սուլթան Ալիևի հասցեին...
Ժիրինովսկում և նրա կուսակիցներին Բաքուն գնել է բավական թանկով և երկար ժամանակով...Բացի Ադրբեջանի և Թուրքիայի շահերը պաշտպանելուց,ՌԴ-ում սպասվող օրենսդիր մարմնի ընտրություններին ընդառաջ Ժիրինովսկին փորձում է իր կողմը գրավել այնտեղ ապրող ազերիներին...Իսկ մեզ մնում է Ժիրինովսկու նմանին հայտարարել պերսոնա նոն գրատա,իսկ ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցներին էլ հորդորել 7-րդ գումարման Պետդումայի ընտրությունների ժամանակ ձայն չտալ ՀԱՅԵՐԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ թշնամի Ժիրինովսկում և նրա կուսակցությանը,որը ԹՔԱԾ ունի Հայաստանի վրա...»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
961 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»