Բավարիան ներկայացրեց Հումելսին ու Սանսեշին
Այսօր Մյունխենում կայացած ասուլիսի ժամանակ «Բավարիան» ներկայացրե ակումբի երկու նորեկներին` Մատս Հումելսին ու պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանսեշին:
«Բավարիան» աշխարհի լավագույն թիմերից մեկն է: Դա կարևոր գործոն էր: Երկար տարիներ ես ճանաչում էի այս թիմի մարդկանց, իմ ընկերներից շատերը Մյունխենում են բնակվում: Գերմանիայի Սուպերգավաթի համար հանդիպումը «Բորուսիայի» հետ առանձնահատուկ կլինի իմ համար», ասել է Հումելսը:
«Ես «Բավարիայի» երկրպագու էի: Այստեղ հրաշալի մթնոլորտ է», ասել է Սանշեսը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» Հումելսին 38 մլն եվրոյով ձեռք բերեց «Բորուսիայից», իսկ Սանսեշին «Բենֆիկայից»` 35 մլն եվրոյով: