«Բորուսիայի» երկրպագուները Հումելսին «հուդա» են համարում և պատրաստվում «Վոլֆսբուրգի» հետ խաղում նրան սուլել
Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները բավական բուռն են արձագանքել այն տեղեկությանը, որ ամռանը թիմի ավագ Մատս Հումելսը կարող է համալրել Մյունխենի «Բավարիայի» շարքերը:
«Բորուսիայի» երկրպագուների սոցիալական ցանցերն ու խմբերը հեղեղված են Հումելսի հասցեին խիստ բացասական գրառումներով:
Դորտմունդցիների երկրպագուները Հումելսին անվանում են դավաճան ու «Հուդա»: Ավելին, երկրպագուների մի մասը պատրաստվում է ֆուտբոլիստի հասցեին սուլել «Վոլֆսբուրգի» հետ առաջիկա խաղում:
Երկրպագուները գիտեին, որ 2014թ. աշխարհի չեմպիոնը կարող է հեռանալ ակումբից, բայց եթե նա գնա թիմի նախկին խաղացողներ Գյոտցեի ու Լևանդովսկիի հետքերով, դա նրան չեն ների:
Հումելսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2008-ից: Թիմի հետ նա դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն, ինչպես նաև նվաճել երկրի Գավաթն ու Սուպերգավաթը:
Նշենք, որ «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երեւանի ժամանակով 17:30-ին: