Աֆղանստանում թալիբները Ռուսաստանի քաղաքացու են առևանգել
Քաբուլում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է տեղեկությունը, որ «Թալիբան» շարժման զինյալները պատանդառել են Ռուսաստանի քաղաքացու, ով այդ պահին գտնվում էր վթարային վայրէջք կատարող Mи-17 ուղղաթիռում, փոխանցում է Interfax-ը:
Ռուսական դիվանագիտական առաքելության ռազմական կցորդի մամուլի խոսնակ Ալեքսեյ Կոսարևի խոսքով՝ ռուսական կողմն իր աղբյուրներով պարզել է, որ ՌԴ քաղաքացին իրոք գտնվում է թալիբների ձեռքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուղղաթիռը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել, իսկ թալիբները, օգտվելով այդ առիթից, պատանդ են վերցրել 7 հոգու, որոնց թվում ռուս ինժեներն է: