5869 դիտում
11:11 05-08-2016
Իրարանցում կա իրենց մեջ. Նանոր Սեֆիլյան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակը» զրուցել է «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կնոջ՝ Նանոր Սեֆիլյանի հետ:
[b]- Տիկին Սեֆիլյան, «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքների հետ կապ պահո՞ւմ եք: Կա՞ն հետապնդումներ նրանց ընտանիքների նկատմամբ:[/b]
- Ես գիտեմ, որ Վարուժանենց տուն էին գնացել, մյուսներին չգիտեմ: Հոգեպես պարզ է, որ բոլորն էլ վատ վիճակում են:
[b]- Ձեզ թույլ տալի՞ս են տեսակցել Սեֆիլյանի հետ:[/b]
- Ոչ, արգելանք կա տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա: Փաստաբանի միջոցով ենք տեղեկանում՝ ինչպես է: Գիտենք, որ լավ է, դուխը շատ բարձր է:
[b]- Ի՞նչ է մտածում նա տեղի ունեցողի մասին: Ինչպիսի՞ հանգուցալուծում է տեսնում:[/b]
- Չգիտեմ, էդպիսի հարցեր փաստաբանի միջոցով մենք չենք քննարկում:
[b]- Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը միջնորդություն էր իրականացնում «Սասնա ծռերի» և Սերժ Սարգսյանի բանակցություններում: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը Բալասանյանի միջնորդության վերաբերյալ:[/b]
- Թող այս ամենը ավարտվի՝ տեսնենք ինչպես է ինքը փորձել հանգուցալուծել այս ամենը, կտեսնենք Բալասանյանի արածը: Սպասում եմ՝ տեսնեմ ինչ է դուրս գալու:
[b]- Իսկ դուք ի՞նչ եք սպասում տեսնել:[/b]
- Ճիշտն ասած ոչ մի բան չեմ ակնկալում: Ոչ մի լավ վերաբերմունք չեմ ակնկալում էս իշխանություններից: Էս բոլոր ծեծերը, ջարդերը ցույց են տալիս, որ եթե մարդ բարի կամքի դրսևորում ունենար, էդպես չէր վարվի այդ մարդկանց հետ, որ ընդհանրապես կապ էլ չունեն «Սասնա ծռերի» հետ: Ոստիկանությունն օրենք խախտելով ամեն ինչ անում է: Եթե ոստիկանն օրենք չի հարգում, թող չակնկալի, որ ցուցարարը կարող է օրենք հարգել:
[b]- Ձեր նկատմամբ կա՞ հետապնդում, երեխաների անվտանգության հետ կապված խնդիր առաջանո՞ւմ է:[/b]
- Ես առողջական խնդիրներ ունեմ, չեմ գնացել ցույցերին, դրա համար չեմ զգացել իմ նկատմամբ որևէ հետապնդում: Ամեն դեպքում ուշադիր ենք երեխաների նկատմամբ:
[b]- «Սասնա ծռերի» գործունեությանը ինչպե՞ս եք վերաբերում: Հաջողվե՞ց ըստ ձեզ իրականացնել այն, ինչ նրանք ծրագրել էին, թե՞ սխալներ թույլ տրվեցին:[/b]
- Ես կարող եմ մեկնաբանություն տալ, եթե իմանամ իրենք ինչ էին դրել իրենց մտքին:
[b]- Հայտնի է, որ 3 պահանջ ունեին, որոնցից որևէ մեկի իրականացմանը չհաջողվե՞ց հասնել:[/b]
- Չէ, չի հաջողվել ոչ մի բան: Ինձ թվում է՝ նրանց արածը ուղղակի հոգու ճիչ էր, որ այդպես արտահայտվեց: Կարևորը, որ այդ հոգու ճիչը կարողացան հայտնի դարձնել բոլորին: Հայաստանի մասշտաբով ամեն մարդ իմացավ, թե ինչ էր տեղի ունենում, և ինչու էր տեղի ունենում: Ես կարծում եմ՝ մեծ նվաճում էր այն, որ այս օպերացիայից հետո էդքան մեծաքանակ ժողովուրդ հավաքվեց հրապարակում:
[b]- Իսկ ի՞նչ եք կարծում, սկսված հրապարակային պայքարը շարունակություն կունենա՞:[/b]
- Դե, նայած ինչ ընթացք կստանա, ով կղեկավարի: Մարդ չկա, որ այլևս ղեկավարի, ով բեմ է բարձրանում՝ բռնում տանում են:
[b]- Բայց «Սասնա ծռերն» ասում են, որ չեն ուզում միանձնյա ղեկավար լինի:[/b]
- Մի ղեկավար թող չլինի, թող լինի ղեկավարների խումբ, որ եթե մեկին տանեն, մյուսները կարողանան շարունակել պայքարը:
[b]- Դուք տեսնո՞ւմ եք այն մարդկանց, որ կարող են առաջ տանել:[/b]
- Ոչ, չեմ տեսնում:
[b]- Հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազը, աշխատանքից ազատվեց նաև ԱԱԾ քննչական վարչության պետը: Ի՞նչ եք կարծում՝ կապ ունե՞ն այս ազատումները «Սասնա ծռեր» խմբի հետ:[/b]
- Ակնհայտ է, որ իրարանցում կա իրենց մեջ, բուրգը փլվում է: Այո պիտի փլվի, անպայման մի օր փլվելու է: Շատ հեռու չէ այդ օրը: Ես այդպես եմ կարծում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]
Նմանատիպ նյութեր
24401 դիտում
09:34 23-11-2017
Ձվի գինը հասավ 90 դրամի. խանութներում իրարանցում է. «Հայկական ժամանակ»
2623 դիտում
10:08 20-11-2018
Խմբի կազմը չեմ հրապարակում ավելորդ աղմուկ և իրարանցում չստեղծելու համար․ Փաշինյան․ «Հայկական ժամանակ»
9429 դիտում
10:22 01-07-2017
Ի՞նչն է կարևոր. դատարանում իրենց ուղերձը հրապարակե՞լը, թե՞ ամեն մի նիստին իրարանցում սարքելը. «Առավոտ»
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»