211652_close_icon
views-count24392 դիտում article-date 09:34 23-11-2017

Ձվի գինը հասավ 90 դրամի. խանութներում իրարանցում է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի սուպերմարկետներում ձվի վաճառքի բաժիններում վերջին օրերին ակտիվ շարժ է նկատվում: Խանութների աշխատակիցներն օրվա մի զգալի մասն անցկացնում են ձվի նոր խմբաքանակները տաղավարներում տեսակավորելու վրա: Բացի շարժից, նաև գինն է բարձրացել: Մոտ մեկ շաբաթ առաջ ձվի միջին գինը տատանվում էր 60-ից 70 դրամի սահմաններում, ապա այժմ 70-ից 90 դրամ է: Գյուղնախարարության ՍԱՊԾ-ից մեզ հայտնեցին, որ վերջին մեկ ամսում ձվի ներկրման մեկ խմբաքանակի համար է տրվել թույլտվություն: Խմբաքանակը ներմուծվել է ՌԴ-ից: Սա վկայում է նաև այն մասին, որ Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաների արտադրած ձուն չի բավարարում ներքին սպառման շուկայի համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր