Խմբի կազմը չեմ հրապարակում ավելորդ աղմուկ և իրարանցում չստեղծելու համար․ Փաշինյան․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանում ստեղծվում է մի յուրահատուկ «կադրային բանկ»: Այս մասին շաբաթ օրը իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նշել էլփոստի հասցե, որին կարելի է ուղարկել CV-ներ:
«Այն մարդիկ, ովքեր համոզիչ կերպով կներկայանան իրենց CV-ով և մոտիվացիոն նամակով, կհրավիրվեն հարցազրույցի իմ կողմից ստեղծված համապատասխան խորհրդատվական խմբի հետ: Խմբի կազմը չեմ հրապարակում այս մարդկանց շուրջ ավելորդ աղմուկ և իրարանցում չստեղծելու և նրանց հանդարտ պայմաններում աշխատելու հնարավորություն տալու համար»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ հարցազրույցի կհրավիրվեն ոչ բոլոր դիմողները, այլ նրանք, ովքեր «իրենց CV-ով և մոտիվացիոն նամակով ինձ օգնող աշխատանքային խմբին կհամոզեն իրենց բարձր պրոֆեսիոնալ և մոտիվացված լինելու մեջ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]