211652_close_icon
views-count1402 դիտում article-date 17:57 03-08-2016

Նիգերիայի օլիմպիական հավաքականը չի կարողանում Բրազիլիա մեկնել չվճարված չվերթի պատճառով

Նիգերիայի օլիմպիական հավաքականը կարող է չհասցնել Բրազիլիա ժամանել` Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի առաջին հանդիպմանը: Նիգերիացիները օգոստոսի 4-ին պետք է խաղան Ճապոնիայի հետ` տեղական ժամանակով: Թիմը մնացել է Ատլանտայի օդանավակայանում` չարթերային չվերթի չվճարման պատճառով: Նշվում է, որ Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիան չվերթը չի վճարել սխալմամբ: «Մեզ ասացին, որ պատրաստվենք, քանի որ չվերթը կկայանա մոտակա ժամերին, սակայն նույնը արդեն նախորդ շաբաթից ենք լսում», ասել է ֆուտբոլիստներից մեկը:

Նմանատիպ նյութեր