211652_close_icon

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով՝ Նաիրիտցիների ուսանողները չվճարված ուսման վարձերի պատճառով հետ չեն մնա քննություններից

views-count806 դիտում article-date 19:40 15-05-2015
Նաիրիտցիների՝ տարբեր բուհերում ուսանող այն երեխաները, ովքեր դիմել են ուսման վարձերի վճարումը հետաձգելու համար, ստացել են դրական պատասխաններ։ Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը։ «Վարչապետի հանձնարարությամբ՝ բոլորի դիմումները, առանց բացառության, բավարարվել են»,- ավելացրեց Գոհար Պողոսյանը։ Հիշեցենք, որ Նաիրիտցիների անունից նման միջնորդությամբ էր հանդես եկել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր