211652_close_icon

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Բրազիլիա՝ սատարելու Ռիո դե Ժանեյրոյում օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին

views-count4236 դիտում article-date 23:40 10-08-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն: Նախագահը կսատարի Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի մայրաքաղաք Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: Նախատեսված են նաև ՀՀ Նախագահի պաշտոնական հանդիպումներ Բրազիլիայի Հանրապետության ղեկավարության հետ:

Նմանատիպ նյութեր