211652_close_icon

Ուեյն Ռունի. Մենք «Մանչեսթեր Սիթիից» վրեժխնդիր լինելու հնարավորություն ստացանք

views-count3286 դիտում article-date 13:40 23-09-2016
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին անդրադարձել է Անգլիական գավաթի 4-րդ փուլում «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք հանդիպմանը: «Իմ համար դա իդեալական գավաթային վիճակահանություն էր: Մենք հնարավորություն ստացանք վրեժխնդիր լինել ԱՊԼ-ում կրած պարտության (1:2) համար: Հիանալի մթնոլորտ կլինի: Կարծում եմ, որ «Սիթիի» 7-8 հազար երկրպագու մեր մարզադաշտում այդ մթնոլորտն ավելի լավը կդարձնեն: Այնպես որ, կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ գավաթային հանդիպումն «Օլդ Տրաֆորդում» իդեալական վիճակահանություն էր մեր համար», ասել է Ռունին:

Նմանատիպ նյութեր