Կոլումբիայում ոչնչացրել են կոկաինի 100-ից ավելի լաբորատորիա
Կոլումբիայի անվտանգության ծառայությունների աշխատակիցները վերջին 5 օրերի ընթացքում հայտնաբերել և փակել են կոկաինի արտադրության ավելի քան 100 լաբորատորիաներ, հաղորդում է BBC-ն:
Կոլումբիայի իշխանությունների խոսքով՝ նշված լաբորատորիաները տարեկան արտադրում էին մոտ 100 տոննա կոկաին:
«Դա հարված է թմրանյութերի մատակարարման ֆինանսավորող կառույցներին»,-հայտարարել է Կոլումբիայի ոստիկանության՝ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ղեկավար Խոսե Անխելը:
Օպերացիան անցկացվել է երկրի հարավ-արևելքում, ՖԱՐԿ խմբավորման ակտիվ գոտում: