19406 դիտում
09:01 03-08-2016
Քննարկումների առանցքում Հայաստանում Էկվադորի հյուպատոսության և առևտրի տան հիմնումն է. Վ. Հարությունյան
Էկվադորում այժմ ընթանում են ակտիվ քննարկումներ՝ հայ-էկվադորական հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու վերաբերյալ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նշեց «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ով արդեն մի քանի շաբաթ է՝ գտնվում է Էկվադորում:
Վ. Հարությունյանի խոսքով, լատինամերիկյան հանրապետությունում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ պաշտոնյաների, քաղաքական ու մշակութային գործիչների, դիվանագետների և գործարարների հետ, որոնց ընթացքում քննարկվում են հայ-էկվադորական բարեկամական հարաբերությունների հեռանկարները:
«Էկվադորցիները չափազանց ջերմ են տրամադրված Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ և իրենք են ընդգծում երկուստեք հյուպատոսարաններ հիմնելու անհրաժեշտությունը: Հայաստանի հանդեպ կա նաև բիզնես հետաքրքրություն,- նշեց Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ էկվադորցիները հեռանկարային են համարում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները: - Այժմ քննարկվում է Հայաստանում Էկվադորի առևտրի տուն հիմնելու գաղափարը»:
Քննարկումներն ու հանդիպումները շարունակվում են:
Նմանատիպ նյութեր
923 դիտում
16:49 10-12-2014
Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի ընթացքը՝ քննարկումների առանցքում
Այս բաժնից
829 դիտում
14:46 12-01-2025
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ձյան պատճառով
907 դիտում
14:22 12-01-2025
Սեուլը հաստատել է, որ Ուկրաինան գերի է վերցրել երկու հյուսիսկորեացի զինվորի
814 դիտում
14:04 12-01-2025
Իրանական զորքերը հակաօդային պաշտպանության զորավարժություններ են սկսել երկրի միջուկային օբյեկտներում