15735 դիտում
15:03 04-11-2015
Արտակարգ դեպք Երևանում. աղջիկը մորը հայտնաբերել է բնակարանում՝ իր երակները կտրած
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 3-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:
Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի 33 շենքի 11 բնակարանի բնակչուհին կտրել է իր երակները:
Մինչ ոստիկաններն ու փրկարարները կժամանեին նշված բնակարան, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնում են, որ իրենց մոտ է տեղափոխվել շտապ օգնության թիվ 62 խմբի կողմից նշված բնակարանի բնակչուհի, 68-ամյա Ջեմմա Ս.-ն:
Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «ձախ նախաբազկի ստորին երրորդականի ներսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչ Մկրտչյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Ջեմմա Ս.-ն ինքնասպանություն գործելու նպատկով վնասել է երակները:
Գ. Շամշյանի տեդեկություններով՝ բնակարանում հայտնաբերվել է նաև երկտող, որտեղ Ջեմմա Ս.-ն իր աղջկան գրել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է երակները և այս արարքը կատարել է, քանի որ ունի անբուժելի հիվանդություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եթե դուստրը շուտ չնկատեր վիրավոր մորը և ժամանակին չտեղեկացներ 1-03 շտապ օգնությանը, ապա հնարավոր է՝ մայրն արնաքամ լիներ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2176 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)